BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին

Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին
23.04.2017 | 22:17

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և լեհ Ռոբին Կրասնիկիի WBO միջմայրցամաքային տիտղոսի համար մենամարտը: 12 ռաունդ մենամարտելով` միավորների առավելությամբ (110:118, 114:115, 111:117) Արթուր Աբրահամը հաղթեց:

Հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն է տալիս առաջիկայում մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ։

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ